Ուշադրություն

Հունիսի 29-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: