Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օգոստոսի 25-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-27-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: