Խոյ

Եթե պրոֆեսիոնալ ոլորտում Ձեզ ինչ-որ բան չի գոհացնում, ապա սեպտեմբերի 29-ը լավագույն օրը չէ ամեն ինչ փոխելու համար: Մինչ ինչ-որ քայլեր ձեռնարկելը, լավ մտածեք, խորհրդակցեք մարդկանց հետ, որոնք կարող են օգտակար լինել:

Ցուլ

Սկսեք զբաղվել մի գործով, որը Ձեզ հետաքրքիր է, և կարծում եք, որ հաջողություն կգրանցեք: Հակառակ դեպքում կկատարեք գործ, որից հաճույք չեք ստանա: Անձնական կյանքի հաջողությունները կբարձրացնեն Ձեր աշխատունակությունը:

Երկվորյակ

Հետաքրքրվածություն ցուցաբերեք հատկապես այն ոլորտներում, որտեղ Ձեզ չեն սպասում: Այս փուլում Դուք ի վիճակի եք շատ բան փոխել ձեր կյանքում: Ոչ ոքի ոսկե սարեր մի խոստացեք ու նոր գործեր մի ձեռնարկեք:

Խեցգետին

Օրը կնշանավորվի նոր, անակնկալ որոշումներով, Դուք նոր մոտեցումներ կցուցաբերեք ամենատարբեր հարցերի մասին: Կլուծվեն այն խնդիրները, որոնք ձեզ վաղուց էին անհանգստացնում: Թղթատարության հետ կապված հարցերը կկարգավորվեն: Մի խառնվեք ուրիշի կոնֆլիկտների ու հարցերի մեջ ու խուսափեք խորհուրդներ տալուց:

Առյուծ

Գործերն ու հարցերը ինքնահոսի են թողնված, բայց նույնիսկ այդ դեպքում ամեն ինչ կլինի ձեր օգտին: Ձեր գործերը մի թողեք ուրիշների ուսերին: Մի վատնեք բոլոր ուժերը միանգամից:

Կույս

Զգույժ եղեք: Մեծ է տրավմա ստանալու հավանականությունը: Սիրային հարցերում վատթարացումներ չեն սպասվում: Իսկ եթե ցանկանաք ինչ-որ ձևով գունազարդեն ձեր հարաբերությունները սիրելի հետ, ապա սա հենց այդ ու լավագույն օրն է:

Կշեռք

Շատ հետաքրքիր ժամանակաշրջան է սիրային հարցերի համար: Նոր հանդիպումներն ու ծանոթությունները բացառված չեն, որոնք արմատապես կփոխեն ձեր կյանքը: Այժմ չի կարելի թուլանալ կամ գնալ հոսանքի ուղղությամբ: Բաց մի թողեք շանսը, որը կընձեռվի ձեզ:

Կարիճ

Լավագույն ժամանակն է պրոֆեսիոնալ, գործնական ասպարեզում առաջ գնալու համար: Եթե ցանկանում եք նոր գործ սկսել, ապա սա իսկական ժամանակն է: Օրը բարենպաստ է նաև սիրային ասպարեզում հաջողություններ հասնելու համար: Միայնակներին սպասվում է ճակատագրաման հանդիպում:

Աղեղնավոր

Սկսեք զբաղվել մի բանով, ինչի մասին վաղուց մոռացել եք: Ձեզ կհաջողվի կատարել բարեհաջող, շահավետ գնումներ: Պարզապես պտտվեք խանութներով: Շոփինգը ձեզ հաճույք կպատճառի:

Այծեղջյուր

Փորձեք ավելի բարեհամբույր լինել շրջապատի, գործընկերների հանդեպ: Մի պարփակվեք: Եթե փորձեք պարփակվել ինքներդ ձեր մեջ, դա կհանգեցնի կոնֆլիկտների: Զգույշ եղեք, չխաբվեք դիմացինի «քաղցր խոսքերին»:

Ջրհոս

Մի շտապեք հարաբերություններ պարզել: Լռել՝ չի նշանակում պարտվել: Ձեր մեջ մեծ ներուժ կզգաք, բայց մի սպառեք ուժերը միանգամից: Ձեզ համար առաջնահերթություններ սահմանեք և փորձեք իրականացնել ձեր վաղուցված երազանքները:

Ձկներ

Ուշադրություն մի դարձրեք փոքրիկ խնդիրներին, որոշ գործեր գլուխ չեն գա, քանի որ դուք բավական ժամանակ չունեք դրանցով զբաղվելու համար: Որոշ հանդիպումներ ևս չեն կայանա, պատճառը կլինի դիմացինը: