ՈՒշադրություն

Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։