Խոյ

Օրվա պլան կազմեք: Գործերն ու անելիքներն այնքան շատ են, որ դա ձեզ չի խանգարի: Կանոնակարգված արեք ամեն ինչ և կհասցնեք:

Ցուլ

Ընդհանուր առմամբ, հաճելի օր է սպասվում: Սովորեք մարդկանց «ոչ» ասել, դա ձեզ մոտ չի ստացվում կամ գրեթե չի ստացվում, ինչը ամենևին ձեր շահերից չի բխում:

Երկվորյակ

Ֆինանսական հարցերում անցեք էկոնոմ ռեժիմի, ավելորդ ծախսեր մի արեք: Սիրելիին շատ ուշադրություն դարձրեք, նա իրեն միայնակ է զգում, անակնկալ մատուցեք:

Խեցգետին

Սիրային ցանկացած հարցի հետ կապված սպիտակ շրջան է: Հետևեք շրջապատում տեղի ունեցող դեպքերին: Այդ դեպքերը ձեզ հետ սերտ կապված են:

Առյուծ

Ֆինանսական հաջողություններ կունենաք: Այնպես որ, կարող եք ձեզ փոքրիկ շռայլություններ թույլ տալ ու գնալ գնումերի, ուրախացնել ձեզ:

Կույս

Անսպասելի երկրից դուրս գնալու առաջարկ կստանաք: Դուք այդ առաջարկին երկար եք սպասել, բայց լավ մտածեք, հետո որշում կայացնել:

Կշեռք

Օրը հաջող է նոր բան սկսելու համար, նոր գործ դրեք, սկսեք զբաղվել ձեր սիրած գործով: Ամեն ինչ այսօր ձեր օգտին է:

Կարիճ

Կյանքի ակտիվ շրջան է, շատ զբաղված եք տարբեր գործերով, հանգստանալու ժամանակ չունեք, բայց ոչինչ, հաղթահարեք այս բարդ շրջանը և հաջողությունը ձեզնից անպակաս կլինի:

7STOPPED
Աղեղնավոր

Այնքան էլ լավ շրջան չէ ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ինչ ձեռնարկում եք, ավարտվում է անհաջողությամբ: Բայց մի հուսահատվեք, սա պարզապես կյանքի «սև» շրջանն է, որը արագ կավարտվի:

Այծեղջյուր

Հերիք է ամեն հարցին մատների արանքով նայել: Փորձեք պատասխանատվության զգացում արթնացնել ձեր մեջ, միայն այդ դեպքում կհասնեք ցանկալի արդյունքի:

Ջրհոս

Ճամփորդելու լավ ժամանակ է: Դուք երազում եք աշխարհով մեկ պտտվել, սա հենց այդ ժամանակն է:

Ձկներ

Աշխատավայրում զգույշ եղեք, շատ մարդիկ կան, որոնք ձեզ նախանձում են, փորձում են խաթարել ձեր առաջընթացը: