Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

Արարատի և Արմավիրի մարզեր,

Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+1⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -11...-13⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-32⁰C, առավելագույնը՝ +18...+22⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +7...+10⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -17...-21⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-36⁰C, առավելագույնը՝ +15...+18⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12...+15⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -16...-20⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-31⁰C, առավելագույնը՝ +19...+21⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 19-20 մմ)

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+3⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +14...+17⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -7...-11⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-20⁰C, առավելագույնը՝ +22...+26⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 21-23 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...+1⁰C, լեռնային շրջաններում` -4...-6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+12⁰C, լեռնային շրջաններում՝ +6...+10⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -11...-13⁰C, լեռնային շրջաններում` -17...-21⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-23⁰C, առավելագույնը՝ +18...+19⁰C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-26⁰C, առավելագույնը՝ +14...+15⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մ

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2...+5⁰C, նախալեռնային շրջաններում` -1...-3⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +14...+18⁰C, նախալեռնային շրջաններում՝ +7...+10⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5...-9⁰C, նախալեռնային շրջաններում` -16...-20⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-18⁰C, առավելագույնը՝ +25...+26⁰C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-30⁰C, առավելագույնը՝ +20...+23⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Արցախ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +2...+6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +14...+19⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև` -5...-8⁰C։ Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 20-27մմ):
Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+2⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -11...-13⁰C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8⁰C, առավելագույնը՝ +22⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: