Հանրապետության տարածքում`

Ապրիլի 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: