Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում հունիսի 01-05-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ, հունիսի 06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունիսի 01-06-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 02-05-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: