«Ջերմային բարձր ֆոն. հրդեհային անվտանգության և առողջական հնարավոր ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ խոսելով եղանակային կանխատեսումների մասին՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը կպահպանվի, 22-ից հետո այն աստիճանաբար կնահանջի դեպի հարավ. 22-ից 25-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար՝ մոտ 4-5 աստիճանով կնվազի: