2022-ը բուռն զարգացումների տարի էր։ Ու բոլորին հետաքրքրում է, թե ինչ է բերելու մարդկությանը 2023-ը, որը լինելու է ջրային Նապաստակի տարի։

Ի՞նչ է խոստանում Նապաստակի տարին

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է։ Այն խոստանում է փոփոխություններ։ Կփոխվի յուրաքանչյուր մարդու կյանքը։ Ուստի հաջորդ տարում կյանքի հանգիստ ու լուռ ընթացք մի ակնկալեք։ Աստղաբանները պնդում են, որ 2023-ը կքանդի կարծրացած սովորույթները և դրանք հիմնովին կվերափոխի։ Ուստի պետք է պատրաստ լինել ճակատագրի կտրուկ փոփոխություններին։

Նապաստակը ճկուն ու արագաշարժ կենդանի է։ Եվ նրա հանկարծահասությունն ու անկանխատեսելիությունն իր վրա կազգա ամեն ոք։ Նպատակասլաց մարդիկ առաջիկա տարում ավելի արագ կմոտենան իրենց նպատակների իրագործմանը և կհասնեն բարձունքների։

Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Ուստի պատրաստ եղեք փոփոխություններին և մի կախվեք անցյալից։

Սերը և հարաբերությունները 2023-ին

Աստղերը հաջորդ տարվա համար բուռն ու հագեցած սիրային կյանք են կանխատեսում։ Առաջիկա տարվա ընթացքում նոր հարաբերություններ ստեղծելու, սեփական զգացմունքները հստակեցնելու հնարավորություններ կընձեռվեն։

Սիրային ոլորտը ողջ տարվա ընթացքում հագեցած կլինի հետաքրքիր ժամադրություններով, հանդիպումներով և սիրավեպերով։ Սա շատ լավ ժամանակ է ամուսնանալու և երեխա ունենալու համար։

Իսկ արդեն կայացած զույգերի համար տարին կանխատեսում է համեմատաբար հանգիստ կյանք։ Սակայն էմոցիոնալ պոռթկումները բացառված չեն։ Նման դեպքում ավելի լավ է այդ էներգիան վերածել կրքի։

Առողջություն։ Ի՞նչ սպասել նապաստակի տարուց

Այս առումով հաջորդ տարի էական փոփոխություններ չեն սպասվում։ Առողջապահական հորոսկոպը խոստանում է կայունություն, որին շատերը սպասում էին։

2023-ը լավ տարի է ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար։ Լավագույն տարբերակը ջրային մարզաձևերն են։ Աստղաբանները խորհուրդ են տալիս ծայրահեղությունների չդիմել, այլապես կարող է տուժել նյարդային համակարգը։ Ի դեպ, նապաստակի տարում խորհուրդ է տրվում հանգստանալու համար օգտագործել բուսական թեյեր։

Իսկ իմունիտետն ամրացնել ցանկալի է հենց տարվա սկզբից։ Հատկապես ուշադրություն դարձրեք Ձեր կենսակերպին, սննդակարգին և քնի ռեժիմին։ Եթե այս ամենն ուշադրության կենտրոնում պահեք, կունենանք լավ ինքնազգացողություն և ավելի հեշտ կլինի դրված նպատակներն իրագործելը։

Կարիերա և բիզնես

Քանի որ 2023-ը փոփոխություններ է բերելու, հնարավոր է, որ գործունեության ոլորտը փոխեք։ Նաև ինքնազարգացման համար ժամանակ կգտնեք։ Այն մարդիկ, որոնք մոնոտոն ու միօրինակ աշխատանքով են զբաղվում, գուցե ցանկանան մի այլ, ավելի ակտիվ զբաղմունք գտնել։

Իսկ ֆինանսական վիճակը ջրային նապաստակի տարում կլինի անկայուն։ Ուստի աստղաբանները խորհուրդ են տալիս շքեղությունների վրա գումար չծախսել։

2023-ի հորոսկոպն ըստ համաստեղության նշանների

 

Խոյ

Խոյերին 2023-ը անակնկալներ է մատուցելու, ընդ որում կյանքի տարբեր բնագավառներում։ Հատկապես անակնկալաշատ է լինելու տարվա առաջին կեսը և տարեվերջը։

Փոփոխություններից վախենալ պետք չէ։ Համառության և աշխատասիրության շնորհիվ կկարողանաք լավ արդյունքների հասնել։

Ֆինանսական առումով աստղերը բարեհաճ են Խոյերի նկատմամբ։ Տարվա երկրորդ կեսը շատ լարված չի լինի։ Իսկ արտասահման ուղևրությունները արդյունավետ կլինեն աշնանը։

Սիրային առումով սպասվում են երկարատև հարաբերություններ, եթե արդեն զույգ ունեք, ապա հարմար շրջան է ընտանիք կազմելու և երեխա ունենալու համար։ 2023-ին հնարավոր են նաև բնակարանային փոփոխություններ։

Ցուլ

2023-ը ցուլերի համար ուժգին ցնցումների տարի է։ Տարվա առաջին կեսին որոշ բաների ստիպված կլինեք այլ տեսանկյունից նայել, որպեսզի չհիասթափվեք։ Դա վերաբերում է հատկապես Ձեզ շրջապատող մարդկանց հետ հարաբերություններին։

Հնարավոր է, որ երեխա ունենաք։

Աստղերը ցուլերին խորհուրդ են տալիս ամեն ինչում շահ չփնտրել, երբեմն զիջել մոտիկ մարդկանց և զոհել սեփական սկզբունքները։

Տարվա առաջին կեսին թանկարժեք գնումներ մի կատարեք, գումարը խնայեք։ Իսկ տարվա 2-րդ կեսին աշխատեք պարտքով փող չտալ, քանի որ մեծ է այն հետ չստանալու հավանականությունը։

Սիրային հարցերում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում։ Ընտանիք ունեցող ցուլերին կարևոր է խուսափել գայթակղություններից։ Իսկ տարվա 2-րդ կեսն օգտագործեք հանգստանալու և առողջությունը վերականգնելու համար։

Երկվորյակներ

Աստղերը հատկապես բարեհաճ կգտնվեն Երկվորյակների նկատմամբ։ Աշխատասեր Երկվորյակները կարող են մեծ հաջողությունների հասնել, եթե տարվա առաջին կեսին մի փոքր ջանք գործադրեն։

Միջոցները խնայեք և տարվա երկրորդ կեսին շահավետ ներդրումների հնարավորություն կունենաք։ Իսկ հանգստի համար լավագույն ժամանակը հուլիս-օգոստոս ամիսներն են։

Հարաբերությունների առումով Երկվորյակներին փոփոխություններ չեն սպասվում։Տարվա առաջին կեսը հատկացրեք կարիերային և ֆինանսներին։

Առողջության ոլորտում Երկվորյակներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել ամենօրյա խնամքին։ Վտանգավոր են ծանրաբեռնվածություններն ու էքստրիմը։ Իսկ ահա թեթև ֆիզիկական վարժությունները ցանկալի են։

Խեցգետին

2023-ը Խեցգետինների համար ինչ-որ առումով կդառնա շրջադարձային։ Աստղերն այս համաստեղության ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս չտրվել պատրանքներին և ամբողջությամբ նվիրվել աշխատանքին։ 2023-ին բաց եղեք նորի համար, այդ թվում նոր աշխատանքի և նոր ընկալումների։ Դա կօգնի, որ հասնեք ցանկալի արդյունքի։

Ընտանեկան Խեցգետիններին խորհուրդ է տրվում ուժն ու եռանդն ուղղել ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավման ուղղությամբ։ Իսկ այս համաստեղության միայնակ ներկայացուցիչներին բախտը կարող է ժպտալ տարվա 2-րդ կեսին։ Բայց պետք է կարողանաք լսել Ձեր կողակցին և հաշվի առնել նաև նրա ցանկությունները։

Աշխատանքային ոլորտում տարին նպաստավոր է ուսման ու վերապատրաստման համար։ Առողջության ոլորտում հնարավոր են սրացումներ գարնանը և աշնանը։ Հետևեք սննդակարգին։ Իսկ արտաքինի հետ կտրուկ փոփոխությունները, ինչպես օրինակ, տատուն կամ տատուաժը, Ձեր սպասելիքները չեն արդարացնի։

Առյուծ

2023-ին Առյուծները հնարավորություն կստանան դրսևորելու իրենց արքայական էությունը։ Մասնագիտական աճի տեսանկյունից նապաստակը Առյուծներին բազում հնարավորություններ կընձեռի։ Արդյունքում կլինի նաև եկամուտների աճ։

Աստղերը Առյուծներին խորհուրդ են տալիս իրենց պլանների մասին չպատմել այլոց և միայնակ իրագործել դրանք։ Բայց շատ նպատակներ մի դրեք։ Ընտրեք մի քանի իրատեսական ու կարևոր նպատակներ և ընթացեք դրանց իրագործման ուղղությամբ։ Արդյունքը սպասեցնել չի տա։

Հատկապես հաջողակ է լինելու տարվա 2-րդ կեսը։ Այդ շրջանում հնարավոր է՝ հանդիպեք կյանքի երկրորդ կեսին կամ երեխա ունենաք։

Ֆինանսական տեսանկյունից ցանկալի է խնայել միջոցները և միայն մտածված գնումներ կատարել։

Առողջության տեսանկյունից կարևոր է հետևել սնվելուն և մտածել առողջ սննդային սովորույթներ ձևավորելու մասին։

Եթե իմիջի փոփոխություն նախաձեռնեք, հաջողություն կունենաք։

Կույս

2023-ն այս համաստեղության ներկայացուցիչների համար կլինի արդյունավետ և հիշարժան։ Տարվա առաջին կեսը ցանկալի է նվիրել ընտանեկան գործերին և ամուսնու/կնոջ հետ հարաբերություններին։ Միայնակ Կույսերը կգտնվեն ուշադրության կենտրոնում։ Նոր ծանոթությունները կարող են երկարաժամկետ հարաբերությունների հիմք դառնալ։ Վեճերի դեպքում աշխատեք կապը միանգամից չխզել, այլ փորձեք հարթել խնդիրները։

Տարվա երկրորդ կեսին համարձակորեն իրագործեք աշխատանքային ծրագրերը և նոր գործ բացեք։ Համաստեղության այն ներկայացուցիչներին, որոնք կուզենան աշխատանք կամ բնակության վայր փոխել, բարեհաջող կլինի այլ քաղաք կամ երկիր տեղափոխվելը։

Առողջության ոլորտում կարող եք էմոցիոնալ առումով խնդիրներ ունենալ։ Ընկճվածությունը հաղթահարելու համար դիմեք հարազատներին կամ մասնագետներին։ Դեպրեսիայի հաղթահարման գործում օգտակար կլինի նաև իմիջի փոփոխությունը։

Կշեռք

Նապաստակի տարին առատորեն կպարգևատրի աշխատասեր Կշեռքներին, որոնք չեն խոսափի պատասխանատվություն ստանձնելուց։ Սակայն գործել պետք է տարվա հենց սկզբից, այլապես կուտակված գործերը գլխացավանք կդառնան։ Եթե ուզում եք փոխել աշխատանքը, ապա դա արեք գարնանից ոչ շուտ։

Ֆինանսական առումով լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Պետք է սովորեք պլանավորել ծախսերը։ 2023-ի առաջին կեսին հնարավոր է, որ հանդիպեք Ձեր երկրորդ կեսին կամ երեխա ունենաք, հնարավոր է նաև նոր բնակարանի ձեռքբերում կամ տեղափոխություն։

Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս հաճախ զբոսնել, զբաղվել յոգայով։ Կա ինֆեկցիոն հիվանդությունների վտանգ, ուստի ցանկալի է հենց տարեսկզբից ամրացնել իմունիտետը։

Կարիճ

Նապաստակը բարեհաճ է Կարիճների հանդեպ 2023-ին։ Այս համաստեղության այն ներկայացուցիչները, որոնք տևական ժամանակ պայքարել են իրենց նպատակների իրագործման համար, առաջիկա տարում ի վերջո հաջողության կհասնեն։ Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս կանգ չառնել ու շարունակել պայքարել նոր հաջողությունների համար։

Առաջիկա տարում Կարիճների համար ոսկե միջին վիճակ չի լինելու, նրանց սպասվում է ծայրահեղություններ՝ կախված այն բանից, թե 2022-ին ինչ եք ներդրել։

Զգուշացեք խաբեություններից ու անծանոթ մարդկանց առաջարկներից։

Կարիճներին օգտակար կլինի արտաքինի արտասովոր փոփոխությունը, օրինակ ՝ անսովոր կտրվածքը։ Վառ կերպարը կընդգծի Ձեր էությունը և վստահություն կհաղորդի Ձեզ։

Աղեղնավոր

Աղեղնավորի համար 2023-ը լեցուն կլինի հետաքրքիր ծանոթություններով։ Քանի որ Աղեղնավորներն էությամբ ընկերասեր ու լավատես են, վտանգ կա, որ խաբեբաների ցանցում կարող եք հայտնվել։ Աստղերը խորհուրդ են տալիս անծանոթներից ստացած ինֆորմացիան մանրակրկիտ ստուգել։

Հաջորդ տարի հնարավոր է՝ հանդիպեք Ձեր երկրորդ կեսին, կամ երեխա ունենաք։ Հնարավոր է նաև նոր բնակարանի ձեռքբերում կամ տեղափոխություն։

Կարիերայի ոլորտում հաջողությունների համար ստիպված կլինեք շատ ժամանակ հատկացնել սովորելուն ու վերապատրաստվելուն։ Արդյունքները սպասեցնել չեն տա, ու չեք զղջա կրթության վրա ծախսած միջոցների համար։

Սիրային հարցերում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Ամեն ինչ վերահսկելու ցանկությունը կարող է կոնֆլիկտների հանգեցնել հատկապես տարվա երկրորդ կեսին։

Առողջության ոլորտում ուշադրություն դարձրեք վահանաձև գեղձի առողջությանը։ Պարբերաբար այցերը բժշկին կօգնեն խուսափել լուրջ խնդիրներից։

Այծեղջյուր

Աստղերն Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս տարվա առաջին կեսը նվիրել ընտանեկան հարաբերություններին։ Տարեսկզբին եկամուտների աճ չի սպասվում։ Հնարավոր է՝ ստիպված լինեք փոխել աշխատանքը և անգամ աշխատանքի ոլորտը։ Փոփոխություններն օգտակար կլինեն։ Տարին կարիերայի ոլորտում վերելքներ չի խոստանում։ Բայց կարող եք հետագա հաջողությունների հիմքը դնել։ Օրինակ՝ կարող եք նոր մասնագիտություն ձեռք բերել, բարձրացնել որակավորումը և այլն։

Բայց մի մոռացեք նաև հանգստի մասին, այլապես գերլարված աշխատանքն իր հետքը կթողնի Ձեր առողջության վրա։ Ճամփորդությունների համար բարերար ժամանակահատված է հունվարը և հուլիս-օգոստոսը։

Իսկ առողջության տեսանկյունից ուշադրություն դարձրեք շնչառական համակարգի օրգաններին։

Ջրհոս

2023-ը հաջողակ Ջրհոսներին կբերի կարիերայի աճ և նոր ֆինանսական հոսքեր։ Այս համաստեղոության նշանի ներկայացուցիչների համար էներգիան կբավականացնի մտածված ամեն բան իրագործելու համար։ Տարվա երկրորդ կեսի համար կարող եք պլանավորել մեծ ծախսեր։ Դրանք կլինեն արդյունավետ և արդարացված։

Նոր աշխատանքային ծրագրերի իրականացման համար բարեհաջող է տարվա սկիզբը։ Հաջողությունը Ձեր կողմից է։ Իսկ ամառվա վերջին ծրագրեք հանգստանալ։

Առողջության տեսանկյունից ուշադրություն դարձրեք սննդակարգին։ Կարևոր է շատ չուտեք։ Գարնանը հնարավոր են խնդիրներ աղեստամոքսային համակարգի հետ։

Ձկներ

Սա Ձեր տարին է։ Ռիսկի դիմեք, ընդլայնեք հորիզոնները բոլոր ոլորտներում։ 2023-ը համաստեղության այս նշանի ներկայացուցիչների համար հատկապես հաջող է կարիերայի աճի տեսանկյունից։ Այն կբերի բազում նոր ծանոթություններ։ Կարևոր է, որ Ձկները կարողանան հաղթահարել իրենց անվճռականությունը և ցուցաբերեն մասնագիտական որակներ։

Կոմֆորտի գոտուց դուրս գալը բոլորին չէ, որ հասանելի է։ Հաջողությունը համարձակների և համառների կողմից է։ Նոր ծրագրեր սկսելու համար նպաստավոր ժամանակահատված է մինչև գարնանը կեսը և ձմեռը։

Իսկ ֆինանսական առումով կարևոր է հստակ պլանավորել ծախսերը։ Տարվա առաջին կեսին ստիպված կլինեք մի փոքր կրճատել ծախսերը։ Նման իրավիճակը Ձկներին կստիպի լրացուցիչ աշխատանքի մասին մտածել։

Սիրային առումով ամեն ինչ ավելի նպաստավոր է, քան կարծում եք։ Շուրջը նայեք, Ձեր երկրորդ կեսն այնտեղ ինչ-որ մի տեղում է։ Հնարավոր է նաև երեխայի ծնունդ, նոր բնակարանի ձեռքբերում և տեղափոխություն։

Առողջության տեսանկյունից ուշադրություն դարձրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, այցելեք մարզասրահ և կոսմետոլոգի։