Հանրապետության տարածքում`

Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: