Երևանում մարտի 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև, իսկ մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում մարտի 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան 2-5մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: