**Խոյ**. Այսօր պետք է տրամադրվեք պրակտիկ գործունեության:: Օրը բավական հարմար է գեղանկարչությամբ, կամ կիրառական արհեստագործությամբ զբաղվելու համար: Օրվա երկորդ կեսը կարելի է նվիրել իմիջի փոփոխությանը: Ուշադրություն դարձրեք առողջությանը:

**Ցուլ**. Հնարավոր է հաջողություն աշխատանքում, ինչում իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերած ձեր գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, ինչպես նաև աշխատել բարդ տեխնիկայի հետ, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր:

**Երկվորյակ**. Հետևեք ձեր առողջությանը, քանի որ դուք այսօր շատ խոցելի եք: ճիշտ կլիներ հրաժարվել վատ սովորույթներից, առաջնորդվել ճիշտ սսնդակարգի սկզբունքներով: Օրվա զգալի մասը ստիպված կլինեք նվիրել աշխատանքին: Պրոֆեսիոնալ խնդիրներ հարթելը սովորականից մի փոքր ավելի դժվար կլինի:

**Խեցգետին**. Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինեք: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ:

**Առյուծ**. Այսօր ձեզանից շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը: Օրը բավական հարմար է ավագ ազգականների հետ շփումների համար: Կարելի է անցած օրերի գործերն ու խնդիրները քննարկել: Օրվա երկրորդ կեսին դուք հնարավոր է որ ձեզ անօգնական ու անպաշտպան զգաք, աճի տագնապի զգացումը:

**Կույս**. Հիանալի օր է բանակցություններ վարելու և հրապարակային ելույթների համար: Դուք ձեր մտքերն այնքան համոզիչ ու գրավիչ եք արտահայտում, որ դժվար թե որևէ մեկը ցանկանա հակաճառել: Հնարավոր է դառնում լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ դուք վաղուց հոգեբանական խնդիրներ ունեիք:

**Կշեռք**. Այսօր կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել: Անգամ եթե գիտելիքների և փորձի պակաս ունեք, հաջողության մեջ կարող եք չկասկածել՝ ձեր նախազգացումը բավական սուր է և միշտ ճիշտ ուղին է ցույց տալիս: Դուք հակված եք ուրիշների վարքագիծը քննադատելու:

**Կարիճ**. Բավական հաջող են ընթանում աշխատանքային գործերը: Լավ կլինի ոչ մեծ գնումներ անել, կարելի է ոսկերչական իրեր ձեռք բերել, որոնք ձեր թալիսմանը կդառնան: Ներողամիտ եղեք սիրելի մարդու հանդեպ, հակառակ դեպքում կոնֆլիկտը երկարատև կլինի:

**Աղեղնավոր**. Դուք հայտնվել եք բարդ իրավիճակում: Դուք ձեր նախազգացմանը չեք վստահում և ճիշտ եք անում, քանի որ այսօր ավելի լավ կլինի հետևել համախոհների ու դաշնակիցների խորհուրդներին: Շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից: Հաճախակի հիշեք, որ դուք ուժեղ անհատականություն եք՝ ունակ հաղթահարելու մի շարք փորձություններ:

**Այծեղջյուր**. Չնայած այն բանին, որ օրն անցնում է բավական լարված, դուք պահպանում եք խաղաղասիրություն և լավատեսություն: Օրը բարենպաստ է ընտանեկան հարաբերությունների առումով: Դուք մտերիմների հետ հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում, հնարավորության դեպքում հարթում սուր անկյունները:

**Ջրհոս**. Օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ այնպիսի իրավիճակում կհայտնվեք, երբ ստիպված կլինեք ընտրել սեփական շահերի և ձեր վրա հույս դնող մարդկանց ցանկությունների միջև: Օրվա երկրորդ կեսը այն ժամանակն է, երբ շրջապատին կթվա, որ դուք բավական տարօրինակ վարքագիծ եք որդեգրել: Ի դեպ, ոմանց մոտ ձեր արտառոց գործողությունները ամենադրական էմոցիաներ կառաջացնեն:

**Ձկներ**. Վատ օր չէ բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, անցածը կրկնելուց, հին սխալները ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր: