Լիդա տատիկի պատմությունը ցնցել էր համացանցը։ Լիդիա Իվանովնան մոսկովյան մետրոյում սիրո խոստովանություն էր արել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որը դարձավ համացանցի հիթ, ցնցեց շատերին ու որին տեղեկացավ նաև Ազնավուրը։ Երեկ երեկոյան Շառլ Ազնավուրի՝ Մոսկվայում կայացած համերգից հետո աշխարհահռչակ երգիչը կատարել է իր խոստումը։

«Комсомольская Правда»-ն տեղեկացրել է, որ Լիդիա Իվանովնան ապշել է՝ իմանալով Ազնավուրի հետ հանդիպելու մասին։ Սկզբում նա մերժել է ներկա լինել  համերգին, սակայն Ազնավուրի հանդեպ իր ունեցած մեծ սերը  հաղթել է։ Չորեքշաբթի երեկոյան կայացած համերգին Լիդիա Իվանովնան դահլիճում նստած վայելել է մեծն Ազնավուրի կատարումները, իսկ համերգից հետո ետնաբեմում հանդիպել ու խոսել է Ազնավուրի հետ։