Ոստիկանության Արթիկի բաժին դիմած Մանուկ Մ.-ն հայտնել էր, որ Սարալանջ գյուղի ճանապարհի մոտ, դաշտի քարերի տակ, ինքնաձիգ կա:

Մեկնած օպետատիվ խումբը պարզել է, որ Մանուկ Մ.-ն դաշտում անասուններն արածեցնելիս՝ քարերի տակ գտել է «ԱԿՍՈւ-74» տիպի, 5.45 մմ տ/չ ինքնաձիգ՝ պահունակով` լիցքավորված 22 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: