Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանն այսօր տոնում է իր 45-ամյակը:

Դերասանուհին, որի իսկական անունն է Ումա Կարունա Թուրման, ծնվել է 1970թ. ապրիլի 29-ին Բոստոնում:

Ումա Թուրմանը արժանացել է կինեմատոգրաֆիական այնպիսի մրցանակների, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը». (2003), «Յուպիտերը» (2005), Բոստոնի կինոփառատոնի մրցանակ (2009), Չիկագոյի կինոփառատոնի մրցանակ (2009), Ստոկհոլմի կինոմրցանակ (2014), MTV Movie Awards (1995, 2004, 2005) և այլն: