Այս վառ, հիասքանչ ու յուրօրինակ երաժշտությունը ոչ մեկ տասնամյակ է հուզում մարդկանց, որոնք անտարբեր չեն երաժշտության նկատմամբ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց պաշտոնապես տոնել ջազի օրը, քանի որ մեծ է վերջինիս ազդեցությունն աշխարհում և մարդկանց վրա: Հենց ջազն է համարվում խաղաղության խորհրդանիշը, որը ջնջում է երկրների, ազգությունների և սերունդների միջև հակասությունները և հիմք է հանդիսանում տարբեր քաղաքակրթությունների միջև երկխոսության համար: Այս օրը կազմակերպվում և անց են կացվում բազմաթիվ միջցառումներ և համերգներ ամբողջ աշխարհում: