Ջախջախիչ պարտությունից հետո իր կյանքն ինքնասպանությամբ վերջ տալու որոշում կայացրեց պատմության մեջ ամենաահեղ բռնապետներից մեկը՝ Ադոլֆ Հիտլերը: Ինքնասպանությունից առաջ նա հրաժեշտ է տվել իր ծառայողներին և կնոջ հետ փակվել իր բունկերում: Հիտլերի մահվան վերաբերյալ մի քանի վարկած է շրջանառվում: Մի մասի հավաստիացումներով նա ինքնասպան է եղել քունքին ատրճանակի կրակոցից, մյուս վարկածի համաձայն՝ թույնից: Մահվանից առաջ Հիտլերը պատվիրել է այրել իրենց մարմինները, քանի որ չէր ցանկանում նմանվել ցուցահանդեսի նմուշներին: 

Շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն նրա բունկերում ավելի ուշ հայտնաբերվել են նմանակների մարմիններ, իսկ Հիտլերն իրականում կնոջ հետ ապաստան է գտել Արգենտինայում: