«Էկոկաթ» ընկերությունը հիմնադրվել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 1990թ.-ին: 2004 թ.-ից մասնագիտացել է պանրի արտադրության մեջ: Այսօր «Էկոկաթ» ապրանքանիշիով ներկայացող այս ձեռնարկությունը իր գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել է գրանցել լուրջ հաջողություններ: Ժամանակակից տեխնիկայով հագեցած գործարանը տարեցտարի ընդլայնում է արտադրության ծավալները: 

Ներկայումս արտադրվում են ութ տեսակի պանիրներ, որոնք բազմիցս ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում և համտեսներում: Բացառապես բնական կաթից պատրաստված այս պանիրները մշտապես արժանացել են մասնագետների ու սպառողների բարձր գնահատականին:

Նշենք, որ ընկերությունը մասնակցում էր ապրիլի 26-ից 28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն են ունեցել ներկայանալու բազմաթիվ հայ արտադրողներ:

Ցուցահանդեսին մասնակցում է նաև «Հայկական Տեղեկատվական Կենտրոնը», որը հանդիսանում է տեղեկատվության հետ տարվող աշխատանքների ոլորտում առաջատար կազմակերություններից մեկը, որը արդեն 6 տարի է, ինչ գործունեություն է իրականացնում տեղեկատվության հետ տարվող աշխատանքների կազմակերպման, իրականացման և հասարակության իրազեկման ուղղություններով: