Ազգությամբ վրացի, ռուսական էստրադայի ամենահայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին այժմ Երևանում է։ Այսօր՝ մայիսի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա նրա համերգը, որին կմասնակցեն երգչուհիներ Անչոկը և Նարի Հարությունյանը։