Ռադիոն մեծ դեր է խաղացել հասարակության մշակութային և ինտելեկտուալ զարգացման և առաջխաղացման մեջ: Ըստ էության, այն հանդես է եկել որպես տեղեկատվության առաջին տարածողներից մեկը, որը հասանելի էր բոլորին: Ռադիոյի հայտնագործման համար մարդկությունը պարտական է ռուս գիտնական և ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովին: Հենց նա 1895թ. մայիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգի համալսարանում գիտական հանրությանը ներկայացրեց անլար ռադիոհամակարգը: Այդ օրից ի վեր մենք հնարավորություն ունենք ամեն օր վայելելու ռադիոեթերները, լսել երաժշտություն, լուրեր, և այդ ամենը դարձել է մեր առօրյայի մի մասը: