Ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական լրագրող: Համարվում է երաժշտության պատմության մեջ ամենանշանավոր երաժիշտներից մեկը: Նրա հայտնի ստեղծագործությունները՝ «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկը» մեծ ներդրում են համաշխարհային երաժշտական գանձարանում: Բացի այդ հեղինակ է ավելի քան 80 ստեղծագործությունների, այդ թվում՝ 6 սիմֆոնիայի, 10 օպերայի և 3 բալետի։ Նախնական կրթությունն ստացել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում՝ դրան զուգահեռ խորությամբ ուսումնասիրելով երաժշտություն։