Այս օրերին Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, որտեղ այսօր՝ Գլենդելի Ալեքս կինոթատրոնում, հանդիսատեսին ներկայանալու է Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացումը։ 20 օրյա հյուրախաղերի շրջանակում սունդուկյանիցները նույն ներկայացմամբ հանդես կգան նաեւ Բոստոնում։ Ի դեպ ամերիկյան հյուրախաղերում ներկայացման մեջ հանդես կգա նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանը։

Հիշեցնենք, որ ներկայացման մեջ ներգրավված են վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Ալբերտ Սաֆարյանը, ՀՀ վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը, ով նաեւ ներկայացման բեմադրիչն է։
Ներկայացումներից դուրս թատերախումբը հանդիպումներ կունենա նաեւ հայկական համայնքի հետ, ինչպես նաեւ կայցելի Գլենդելի Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշահամալիր