Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Այսօր նշվում է միաժամանակ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը:

Հայ ժողովուրդը գործուն և ակտիվ մասնակցություն ունեցավ ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարի և նրան պարտության մատնելու գործում Խորհրդային միության կազմում: 

Հայկական կողմից բանակ է զորակոչվել մոտ 600 հզ. հայորդի: Հայկական 89-րդ դիվիզիան հասավ ընդհուպ մինչև Բեռլին՝ վերջինիս ավերակների վրա պար բռնելով հայկական քոչարին:

Հաղթանակի բերկրանքը կրկնվեց նաև 1992թ., երբ հայ զինվորների կողմից Շուշիի ազատագրմամբ մի նոր փառավոր էջ բացվեց հայոց պատմության մեջ: Սա հիմք հանդիսացավ թշնամու պարտության և նրա իսկ աղերսով 1994թ. մայիսի 12-ին կնքված զինադադարի: