Սալվադոր Դալին ամենահայտնի սյուռեալիստ նկարիչներից է: Ծնվել է 1904թ, մայիսի 11-ին Ֆիգերասե իսպանական քաղաքում (Կատալոնիա): Դալին պնդում էր, որ հանճար է եղել արդեն մոր արգանդում: Դալիի հանճարեղությունը միշտ էլ առանձնահատուկ քննարկումների կիզակետում է եղել, սակայն տաղանդը միշտ էլ ակնհայտ է: Արդեն 14 տարեկանում կայացել է նրա անհատական ցուցահանդեսը Ֆիգերասում: 17 տարեկանում ընդունվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա: Նրա գործերը դասավանդողները շատ բարձր էին գնահատում:

Սակայն Դալիի հիմնական նպատակը հանրաճանաչությունն էր, որին հասնելու համար նա ընտրեց մարդկանց շոկի ենթարկելու և ապշեցնելու համար: Ինչպես ցույց տվեց պատմությունը, դա նրան ամբողջությամբ հաջողվեց: