Ամերիկացի դերասանուհի Քեթրին Հեփբերնը 12 անգամ առաջադրել է Օսկարի և 4 անգամ ստացել այդ բաղձալի արձանիկը: Այս ռեկորդը պատմության մեջ դեռ ոչ ոքի չի հաջողվել կրկնել: Ամերիկյան կինոինստիտուտի կողմից ճանաչվել է Հոլիվուդի լավագույն դերասանուհի:

Քեթրինը եղել է նաև «Քամուց քշվածները» ֆիլմում Սքարլետ Օ' Հարայի դերի հավակնորդներից մեկը, սակայն նրան չհաստատեցին այդ դերում «Դաստիարակված սիրունիկները» ֆիլմի ձախողումից հետո: Սակայն 1940թ. նա հաղթական վերադարձ ունեցավ ֆիլմաշխարհ «Ֆիլադելֆիական պատմություն» ֆիլմով՝ խաղալով այնտեղ գլխավոր դերը: Եսասեր և կամակոր հարուստ աղջկա կերպար մարմնավորելու համար Հեփբերնն արժանացավ կինոքննադատների դրական արձագանքներին և արժանացավ Օսկարի: