Բուժքույրերը բժշկության ամենակարևոր օղակներից մեկն են, և մայիսի 12-ը նրանց մասնագիտական օրն է: Ինչու՞ է ընտրվել հենց այս օրը: 1820թ. հենց այս օրն է ծնվել Ֆլորենս Նայտինհեյլը, ով միջազգային մասշտաբով բուժքույրական գործի կազմակեպիչն ու ոգեշնչության աղբյուրն էր: Պետք է նշել, որ Անլգիայում այս կինը ոչ միայն համարվում է ազգային հերոս, այլև նրա դիմանկարով թողարկվում է դրամ: Նա հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերել Ղրիմի պատերազմի ժամանակ: Վիրավորների շրջանում մահացության դեպքերը կրճատելու նպատակով Ֆլորենսն առաջինն էր, ով կազմակերպեց և ապահովեց մասնագիտական խնամք վերջիններիս համար:

Տոնն առաջին անգամ նշվել է 1899թ. և առ այսօր շարունակվում է նշվել ամբողջ աշխարհում: