Սթիվի Ուանդերը համարվում է մեր ժամանակների ամենահանճարեղ երաժիշտներից մեկը: Այսօր լրանում է այս մեծ երաժշտի, պրոդյուսերի, հասարակական գործչի, դաշնակահարի 64-ամյակը: 25 անգամ արժանացել է «Գրեմի»-ի:

Սթիվին աշխարհի ամենհայտնի վոկալիստներից մեկն է: Նա կուրացել է ծնվելուց անմիջապես հետո, 11 տարեկան հասակում առաջին անգամ պայմանագիր է կնքել Motown Records ձայնագրման ստուդիայի հետ, որի հետ էլ շարունակում է աշխատել մինչ օրս: Սթիվի Ուանդերը «բազմաֆունկցիոնալ» երաժիշտ է, նա տիրապետում է 4 օկտավայով վոկալային դիապազոնի և բավականին բարդ վոկալային տեխնիկայի:

Նույնիսկ իր կարգավիճակում նա կարողացել է հասնել անասելի բարձունքների երաժշտական ասպարեզում, և Ռեյ Չարլզի հետ միասին համարվում է աշխարհում ամենահայտնի և ճանաչված կույր երաժիշտը: