Մայիսի 15-ին ծննդյան օրն է նշում  դերասան, կատակերգու, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը: Ծնվել է 1949թ.: Սովորել և ավարտել է  Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով և Երևան քաղաքի զինանշանով։ 

YerevanNews.am -ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում քաջ առողջություն, նորանոր հաջողություններ և մեծ ձեռքբերումներ: