Թանգարանները մեծ դեր են խաղում մարդու մշակութային և կրթական զարգացման գործում: Պատահական չէ, որ զբոսաշրջիկների համար տվյալ երկրի գրավչությունը և հետարքրքականությունը պայմանավորված է նշանավոր և հանրաճանաչ թանգարանների առկայությամբ: Այս օրն առաջին անգամ միջազգային մակարդակով նշվել է 1977թ. մայիսի 18-ին Թագարանների միջազգային խորհրդի որոշմամբ: Այս մասնագիտական օրը ոչ միայն հազարավոր աշխատակիցների աշխատանքի գնահատականն է, այլև հանրությանը այս կարևագույն ոլորտին առավել մոտ դարձնելու և այն բացահայտելու կարևոր հնարավորություն: