Այսօր ծննդյան օրն է նշում մեր հայրենակից, ամերիկացի երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերելին Սարգսյանը, նույն ինքը՝ Շերը: 

Այն եզակի երգչուհիներից է, ով իր մրցանակների հավաքածուում ունի և «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» և 3 «Ոսկե գլոբուս» երաժշտության և կինոաշխարհում իր կատարած աշխատանեքների համար:

Նրա կարիերան սկսել է դեռ 17 տարեկան հասակում: Սկզբնական շրջանում հանդես գալով խմբի կազմում՝ Շերը շատ շուտով հայտարարեց իր՝ որպես մենակատարի մասին:

Երաժշտությանը զուգահեռ նա նաև ակտիվորեն զբաղվել է դերասանությամբ և բավականին հաջող կերպով, քանի որ 1985թ. «Լուսնի իշխանությունը» ֆիլմում կատարած դերի համար ստացավ «Օսկար» լավագույն կանացի դերի համար:

Իր՝ արդեն 50 տարի շարունակվող կարիերայի ընթացքում Շերն ամրապնդել է իր կարգավիճակը փոփ-մշակույթի ոլորտում, և համարվում է երաժշտական ինդուստրիայում ամենաշատ վաճառված ձայնասկավառակներն ունեցող երգչուհիներից մեկը: