Ջինսերն այսօր դարձել են հագուստի առավել օպտիմալ և տարածված տարբերակներից մեկը: Դրանք լայն  տարածում ունեն ոչ միայն առօրյայում, այլև հանդիսանում են նորաձևության ցուցադրությունների կարևորագույն թեմաներից մեկը: Ջինսերի պատմությունը բավականին հետաքրքիր է: 140 տարի առաջ այս օրը Levi Strauss & Co ընկերության կողմից գրանցվեց պատենտը, և սկսվեց ժամանակակից ջինսերի նախատիպերի արտադրությունը: Նշենք, որ սկզբնական շրջանում հագուստի այս տեսակը նախատեսված էր գյուղացիների համար, և կարվում էր կանեփի կտավատից: