«Այսօրվա դրությամբ դատարանը ձգձգում է գործընթացը` արհեստականորեն տանելով կարգապահության: Շատ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից` վստահության հիմքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իիավական կամայականությա» ՀԿ-ի փաստաբան/գրասենյակի տնօրեն Քրիստինե Գևորգյանը:

Քննարկման թեման էր Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք աշխատողների` Գագրիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի ազատման խնդիրները, դատական գործի վերսկսումը և դատական նիստերի ձգձգումը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան, խորհրդատու Սերինե Խաչատրյանի` խոսքով. «Դատական գործընթացը պետք է ավարտվեր դեռևս 2014 թվականին, սակայն հետաձգվել է մինչև այսօր: Դատարանի կողմից բերված հետաձգման պատճառները բազմաթիվ են` մատյանների բացակայություն, վերջիններիս ռուսերեն լինելու հանգամանքը, դատավորի զբաղված լինելը այլ գործընթացով, վատառողջ լինելը և այլ պատճառներ»:

Դեմ.am նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Խաժակյանի հավաստմամբ. «Երբ աշխատողը փորձել է պաշտպանել իր իրավունքը, հանդիպել է ղեկավարի ընդդիմությանը: Ահա այս պատկերը ցույց է տալիս Հայաստանում պետություն- դատարան կապը: Պարզ է դառնում, որ պետությունը ոչ մի քայլ չի անելու աշխատողների իրավունքները պաշտպանելու համար»:

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների խոսքով իրենք բարեխղճորեն են կատարել իրենց աշխատանքը: «Հիմա ոչ մի աշխատանք չենք կատարում, մոտ մեկ ու կես տարի անգործունակ ենք` սպասում ենք դատարանի որոշմանը»,- ասաց նախկին աշխատող Անդրանիկ Գևորգյանը:

Մեր թղթակցի այն հարցին, թե երբ է լի ելու հաջորդ նիստը Քրիստինե Գևորգյանը պատասխանեց. «Հաջորդ նիստի մասին ոչինչ չեմ կարող ասել, նույնիսկ մտավախություն ունեմ, որ առաջիկա նիստն էլ կարող է հետաձգվել»: