Շարունակելով երիտասարդներին համախմբել զարգացման գաղափարի շուրջ՝ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը պաշտոնապես հայտարարում է «Գլոբալ Բրիջ Ավագ դպրոց»- ի բացման մասին:

Դպրոցը գործելու է ուսումնական բարձր չափանիշներով: Օժտված լինելով աշխատանքային մեծ փորձով՝ ուսուցիչները կապահովեն պատշաճ գիտելիքների յուրացումը: Այստեղ յուրաքանչյուր աշակերտին տրվում է առավելագույն ուշադրություն: Անհրաժեշտության դեպքում աշակերտները պատրաստվում են, եթե հանձնելու են SAT, IELTS կամ TOEFL քննություններ: Բացի այդ` մեր կրթական խորհրդատուները ուսանողներին կօգնեն ընդունվել(դիմել)հայաստանյան կամ արտասահմանյան բուհեր:
Գլոբալ Բրիջ ավագ դպրոցի նպատակն է հայ աշակերտին ապահովել բոլոր անհրաժեշտ տեսական և փորձնական գիտելիքներով:

Ընդունելության համար պետք է հանձնելհետևյալ քննությունները`
• հայերեն(գրավոր)
• անգլերեն(գրավոր)
• մաթեմատիկա(գրավոր)
• հարցազրույց
2015 թվականի սեպտեմբերից մեկնարկվող դասարաններում ընդգրկվելու համար արդեն կարող եք գրանցվել՝ այցելելով «ԳլոբալԲրիջ» ավագ դպրոց երկուշաբթիից շաբաթ` 10:00-ից 18:00: