Թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Լարիսա Գուզեևան այսօր նշում է ծննդյան օրը: Դեռ մանուկ հասակից նա երազել է դերասանուհու կարիերայի մասին: Մասնագիտական կրթություն է ստացել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինտիտուտում, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել Օրենբուրգի շրջանային դրամատիկական թատրոնում: Սակայն ի վերջո նա կինոն գերադասեց թատրոնից:

Դերասանուհու կարիերան սկսվել է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում մարմնավորած էպիզոդիկ դերից, սակայն աստեղային ժամը սկսվեց Էլդար Րյազանովի «Դաժան ռոմանս» ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելուց հետո:

Այսօր Գուզեևան վարում է Ռուսաստանում լայն ճանաչում  ունեցող հեռուստահաղորդումներից մեկը՝ «Արի ամուսնանանք»: