1969թ. մայիսի 26-ին կոմպոզիտոր Յուրի Վարումի և թատերական գործիչ Գալինա Շապովալովայի ընտանիքում լույս աշխարհ է եկել Անժելիկա Վարումը:

Դաշնամուրի հետ Անժելիկան առաջին անգամ ծանոթացել է 5 տարեկանում, կիթառն առաջին անգամ ձեռքն է վերցրել դպրոցական տարիներին, իսկ ավարտական դասարաններում արդեն մասնակցում էր հյուրախաղերի դպրոցական թատրոնի հետ: 

1990թ. Վարումը ձայնագրեց «Полуночный ковбой» երգը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ հիթ: Նույն բախտին արժանացան նաև նրա « Good Bye, мой мальчик» և «Соседский паренёк» երգերը: Դրանից հետո մեկը մյուսին հաջորդեցին նորանոր հիթեր, որոնք գրավում էին առաջին հորիզոնականները հիթ-շքերթներում:

1997թ. Վարումը սկսեց համագործակցել Լեոնիդ Ագուտինի հետ, իսկ հետագայում այդ համագործակցությունը տեղափոխվեց ընտանեկան դաշտ: Այժմ նրանք ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի և սիրված աստղային զույգերից են և ունեն մեկ դուստր: