Այսօր իր ծննդյան 93-ամյակն է նշում բրիտանացի դերասան Քրիտոֆեր Լին: Նա ընդգրկվել է Գիննեսի ռեկորդների գրքում ռեկորդային թվով ֆիլմերի շնորհիվ, որոնց դերասանների ցանկում ընդգրկված է եղել վեջինիս անունը:

Մայրական կողմից սերում է արիստոկրատական ընտանիքից, ում նախահայրերն են եղել Կառլ Մեծը և Ֆրիդրիխ Բարբարոսը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բրիտանական օդուժում: Տիրապետում է  8 լեզուների: Պատերազմից անմիջապես հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում: 1948թ.-ից նկարահանվել  ավելի քան 200 ֆիլմերում:

«Մատանիների տիրակալը» ֆիլմում հանդես է եկել, ոչ միայն որպես դերասան, այլև գրքի խորհրդատու, քանի որ միակ մարդն էր, ով անձամբ հանդիպել էր Թոլքիենին: 2009թ. ստացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչում: