Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին: Այս օրվա վերաբերյալ որոշումն ընդունվել է 1949թ. նոյեմբերին Փարիզում կայացած Կանանց միջազգային ժողովրդավարական դաշնության կոնգրեսի որոշմամբ, իսկ առաջին անգամ այն նշվել է 1950թ.:

Երեխաների պաշտպանության օրը հնարավորություն է տալիս բարձրաձայնել և լուծում տալ երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության հետ կապված մի շարք հիմնախնդիրների:

YerevanNews.am -ը սիրով շնորհավորում է բոլոր երեխաներին, մաղթում խաղաղ ու անհոգ մանկություն, անսահման ու անկեղծ ժպիտներ: