Բրիտանացի դերասան, երաժիշտ և գրող Հյու Լորին ծնվել է 1969թ. հունիսի 11-ին բժշկի և տնային տնտեսուհու ընտանիքում: Ավարտել է Քեմբրիջի համալսարանը: Արդեն իսկ 1980-ական թթ. սկզբներին «Սև իժ» սերիալում նարահանվելուց հետո նա ձեռք բերեց համազգային ճանաչում: Սակայն հանրության մեծամասնությունը նրան ճանաչում է որպես «Դոկտոր Հաուս», ում կերպարն իսկապես սիրվել է սերիալամոլների կողմից:

Այսօր Հյու Լորին յուրացրել է ռեժիսորի, գրողի, երաժշտի մասնագիտությունները: 2007թ. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դերասանին շնորհել է Բրիտանական կայսրության սպայի շքանշան: Գիննեսի ռեկորդների գրքում Հյու Լորին ընդգրկված է որպես հեռուստացույցի մոտ ամենամեծ թվով լսարանը հավաքած դերասան: