«Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը տեղեկատցնում է, որ հունիսի 29-ին և 30-ին` ժամը 20:00-ին, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա «ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ երգում է ԱԶՆԱՎՈՒՐ» խորագրով համերգ` նվիրված Շարլ Ազնավուրի 91-րդ տարեդարձին: 

Նվագախմբի ուղեկցությամբ կհնչեն մեծ շանսոնյեի ամենասիրված երգերը, որոնցից մի քանիսը կներկայացվեն հայերեն: Համերգի ընթացքում կներկայացվեն նաև լեգենդար երգչի կյանքի հետաքրքրաշարժ դրվագները:

Համերգին մասնակցում են`

դաշնամուր` Կարեն Անանյան
կիթառ` Ալեքսանդր Հակոբյան
բաս կիթառ` Դավիթ Պողոսյան
հարվածային գործիքներ` Արմեն Ավետիսյան
սաքսոֆոն` Դավիթ Նալչաջյան
ջութակ` Լիլիթ Ռուշանյան