Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1954 թ. հունիսի 30-ին: ՀՀ նախագահ է ընտրվել 2008 և 2013թթ.:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը առաջադրեց իր թեկնածությունը 2008թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5% Այսպիսով Ս․Սարգսյանը ընտրվում է ՀՀ երրորդ նախագահ: ՀՀ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվեց արդեն 2013թ. կայացած ընտրություններում:

Շնորհավորում ենք երկրի նախագահին՝ մաղթելով առողջություն ու աշխատանքային մեծ եռանդ, ինչը թող նպաստի մեր երկրի ավելի բարգավաճմաը: