Անուշահոտ և համեղ շոկոլադը մարդկանց մոտ առաջացնում է բացառապես դրական զգացողություններ՝ հիշողություններ մանկության տարիների մասին, երազներ այն հեռավոր էկզոտիկ երկրների մասին, ուր աճում են դրա պատրաստման կարևորագույն բաղադրիչները: Շոկոլադի ստեղծումը կարելի է համարել մարդկության ամենահրաշալի հայտնագործություններից մեկը: Կա կարծիք, որ կակաոյի հատիկներից պատրաստվող կախարդական քաղցրեղենը հորինել են օլմեկների հին քաղաքակրթության ներկայացուցիչները: Մայաներն ավելի կատարելագործեցին այն՝ սկսելով օգտագործել այն որպես արարողակագային խմիչք, քանի որ այն համարվում էր ընտրյալ սննդատեսակ միայն աստվածների համար: Այնուամենայնիվ հենց ֆրանսիացիները դարձան բուրումնավետ շագանակագույն շոկոլադից պատրաստվող բաղադրատոմսերի և իրական արվեստի գործերի ստեղծման նորարարներ: Հետագայում Շվեյցարիայի հրուշակագործները դրան ավելացրին կակաոյի յուղ, որի արդյունքում այն դարձավ ավելի համեղ և գրավիչ:

Այս մթերքի հանրաճանաչության մասին վկայում է այն փաստը, որ երկրագնդի բնակչությունը տարեկան սպառում է 600 000 տոննա շոկոլադ և գրեթե 20 միլիարդ դոլար: Շատ գիտնականներ համոզված են, որ այն հանում է սթրեսը և խթանում ուղեղի գործունեությունը: