Ամերիկացի կինոդերասան Հարիսոն Ֆորդը ծնվել է 1942թ. հուլիսի 13-ին Չիկագոյում: Նրա տատիկը՝ Աննա Լիֆշիցը, ծագումով հրեական ընտանիքից է եղել, ով 1907թ. Մինսկից ներգաղթել է ԱՄՆ և հիմնվել Նյու Յորքում: Սկսել է կարիերան վաղ տարիքից, սակայն սկզբնական շրջանում նրան համարում էին անհաջողակ արտիստ: Նրա առաջին ֆիլմերից մեկից նույնիսկ հանվել են բոլոր այն տեսարաննեը, որում մասնակցություն է ունեցել դերասանը: Այդ դեպքից հետո Ֆորդը թողել է դերասանական կյանքը և սկսել զբաղվել ատաղձագործությամբ: Համաշխարհային ճանաչումը նրա դուռը թակել է շատ պատահաբար, երբ վերջինս հանդիպել է ռեժիսոր Ջորջ Լուկսի հետ, ով նկարահանել է Ֆորդին իր «Աստղային պատերազմներ»-ում:

Ֆիլմասերներին դերասանը հայտնի է նաև հնէաբանի և գանձեր որոնողի կերպարով Ինդիանա Ջոնսի արկածներում, որը նրան դարձրել է 20-րդ դարի վերջի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: