Գրիգորի Լեփսի իրական անունն է Գրիգորի Լեփսվերիձե: Վրացական ծագումով ռուս արտիստ-վոկալիստը ծնվել է 1962թ հուլիսի 16-ին Սոչիում: էստրադային արվեստի գործիչների միջազգային միութան անդամ է, ՌԴ վաստակավոր արտիստ: Ավարտել է երաժշտական ուսումնարանի հարվածային գործիքների բաժինը: Մի քանի տարի շարունակ նվագել է Սոչիի տարբեր ռոք-խմբերում, հանդես եկել ռեստորաններում: 1992թ. Սոչիից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ 1994թ. ձայնագրել է իր առաջին ալբոմը, որի «Նատալի» երգը մեծ ճանաչում բերեց երգչին: 

Լեփսը հայտնի է «մռնչյունի» նմանվող ձայնով: Իր ոճը նա բնութագրում է որպես «էստրադային երգ՝ ռոքի էլեմենտներով»: Իր խոսքերով նա ունեցել է նաև շանսոն ոճի երգեր, սակայն այսօր այդ ամենն իրեն այլևս չի հերաքրքրում: