Հանրապետության տարածքում հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում' մառախուղ և թույլ ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի, հունվարի 5-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում հունվարի 5-9-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում' մառախուղ և թույլ ձյուն: