Մեր օրերում համացանցը պարզապես ողողված է տարբեր տեսակի հոգեբանական նաև ժամանցային թեստերով: Սուրճի շուրջ առաջարկում ենք թեստ, որը կօգնի ստուգել գլխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը:

Անհրաժեշտ է դիտել նկարը և սուրճի հատիկների մեջ գտնել մարդկային դեմք: Եթե դա ձեզնից խլի չորս վայրկյանից ոչ ավել, ապա շնորհավորում ենք` ձեր գլխուղեղի աջ կիսագունդը գերազանց է աշխատում: Մեկ րոպեի ընթացքում դեմքը գտնելու դեպքում կիսագնդի աշխատանքը կգնահատվի բավարար: Իսկ եթե որոնումները մեկ րոպե և ավել տևեն, ուրեմն ձեր արդյուքը նորմայից ցածր է:

Նրանց, ովքեր փնտրտուքի արդյունքում ոչինչ էլ չգտան, խորհուրդ է տրվում շատ սուրճ խմել, քանզի ապացուցված է` սուրճը խթանում է գլխուղեղի աշխատանքը: