Լոռու մարզում ամուսնալուծության բարձր ցուցանիշը պայմանավորված է առաջին հերթին սոցիալական վատ պայմաններով։ NEWS.am–ի անցկացրած հարցմանը մասնակցած վանաձորցիները այսպես բացատրեցին վիճակագրական տվյալները, ըստ որի Հայաստանում ամուսնալուծությունների ամենաբարձր մակարդակը 2016թ. գրանցվել է Լոռու մարզում։

«Մարդիկ գործ չունեն, ստիպված գնում են Ռուսաստան, էնտեղ կապնվում են։ Կանայք էլ են մեղավոր, որովհետեւ թողնում են, որ իրենց ամուսինները գնան»,– ասաց տարեց մի տղամարդ։

«Որովհետեւ ամենաշատ չաշխատող ժողովուրդը ստեղ ա։ Մեր գյուղերը քյասիբ են։ Երեւանի գյուղերը հարուստ են։ Էնտեղ միրգ կա, բան կա, ստեղ բան էլ չկա»,– ասաց մեկ ուրիշը։

«Շատ ընտիր երիտասարդություն ունենք, սրանք մենակ մի հատ սխալ ունեն։ Զույգերը իրար պիտի մի քանի ամիս հասկանան, հետո ամուսնանան, ոչ թե երկու օր հետո հորն ու մորը ուղարկեն, նշանվեն»,– ասաց տարեցներից մեկը, ինչին նրա ընկերը հակադարձեց. «Աղջիկ ա, շփվեց, վերջում բաժանվեցին, չե՞ն ասի՝ ման եկող ա»։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am