Ամռան ամիսներին, ի տարբերության գարնանը, ոչ աշխատանքային օրերը այդքան շատ չեն։ Հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունման օրն է՝ ոչ աշխատանքային։ Հաջորդը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, հուլիսի 23-ին նշում են Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Դրան հաջորդող երկուշաբթին մեռելոց է։ Հավանաբար մինչ այդ Կառավարոթյունը նիստում կորոշի հուլիսի 24-ը դարձնել ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային օր համարել հաջորդող շաբաթ օրը։ Հաջորդ հնարավոր ոչ աշխատանքային օրը եւս համընկնում է եկեղեցական տոնի հետ։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ, ինչպես հայտնի է, Խաղողօրհնեքի տոնը այս տարի կնշեն օգոստոսի 13-ին։ Դրան հաջորդող մեռելոցը, որը երկուշաբթի օր է, հավանաբար կլինի ոչ աշխատանքային, փոխարենը կաշխատեն օգոստոսի 19-ին։