Հանրապետության տարածքում` հուլիսի 6-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+31,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+31,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +32+34,

Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+31,

Լոռիում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +28+31,

Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +34+36,

Արարատում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +35+37,

Արմավիրում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +35+37,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +19+22, ցերեկը` +35+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +27+32,

Արցախում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +30+34: