Խոյ

Օրը կարծիքների փոխանակման կարիք է առաջացնում, հարմար է ժողովների մասնակցելու, ուղևորությունների, կորպորատիվ խնդիրների քննարկման համար: Նորությունները կստիպեն մտածել ապագայի մասին: Քննարկումը կարող է ձգձգվել, եթե քննարկվում են ոչ միանշանակ թեմաներ: Բեղմնավոր օրեր են սովորող Խոյերի համար: Շփման ձգտումը կարող է քիչ ժամանակ թողնել գործողությունների համար: Այսօր գերադասելի են ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունները:

Ցուլ

Ցուլերին չի խանգարի ընկերական զրուցել տնեցիների հետ: Մասնագիտական և կարիերային հարցերում ավելի ինքնավստահ լինելու համար անհրաժեշտ է լավ կողմնորոշվել ժամանակակից իրողություններում: Մասնագիտական հեռանկարների համար օգտակար կլինի նաև համակարգչային, այդ թվում նեղ մասնագիտական ծրագրերին տիրապետումը: Արժե հիշել անվտանգության կանոնների մասին, օրինակ` սոցկայքերում անձնական տեղեկատվության ապահովության:

Երկվորյակ

Երկվորյակներին դժվար կլինի կտրվել շփումից կամ սիրելի տեղեկատվական աղբյուրից: Ամբողջ օրը կարող եք անցկացնել համակարգչի մոտ, գիրքը կամ բջջային հեռախոսը ձեռքին: Գերազանց օր է ուսուցման և նորություններով փոխանակման, անձնական նամակագրության համար: Նոր առաջարկների հետ մեկտեղ` օրակարգում կարող են հայտնվել հարցեր, որոնք արդեն լուծված էիք համարում: Եթե ցանկանում եք վիրտուալ ընկերությունը բերել իրական հարթություն, կարելի է փորձել հանդիպում կազմակերպել:

Խեցգետին

Խեցգետինները կարող են այս օրերն օգտագործել իրենց հուզող հարցի շուրջ հայացքի ընդլայնման համար: Չի խանգարի խորհրդակցել ընկերների և ծանոթների հետ: Բացառված չէ, որ նոր տվյալները հայթայթեք մեծ ջանքերի գնով, իսկ վերջնական պատասխանի որոնումները կարող են ձգվել մինչ վաղը: Կարևոր են անձնական միջոցների, պահուստների հետ կապված նրբությունները: Հնարավոր է ինչ-որ բան ձեռք բերեք համացանցային խանութների միջոցով: Հաջող կլինեն նախապես ծրագրված ծախսերը, օրինակ` կրթության շարունակման համար:

Առյուծ

Առյուծների համար օրվա առանցքային գործիքներից մեկը կլինի երկխոսությունը: Անկախ շփման ձևաչափից` օգտակար կլինի հաշվի առնել զրուցակցի կարծիքը և կարիքները: Չարժե չարաշահել սեփական պերճախոսությունը: Երկխոսությունը ձեր մենախոսությանը վերածելը չի արագացնի ճշմարտության որոնումները և կարող է ստվեր գցել ձեր իմիջի վրա: Չարժե հույս դնել միայն հեղինակության և հմայքի վրա, ցանկալի է լավ պատրաստվել զրույցին, ավելի մանրակրկիտ ընտրել փաստարկները:

Կույս

Կույսերը գործ կունենան ոչ միայն սեփական, այլև ուրիշների կարիքների հետ: Շատ ժամանակ կխլի ծառայողական և անձնական նամակագրությունը: Հնարավոր են ակտիվ բանակցություններ և նորություններ` կապված բժշկական ոլորտի և տարբեր ծառայությունների հետ: Հագեցած օր է քարտուղարների, խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր շատ են շփվում, սովորում կամ դասավանդում են, ինտենսիվորեն օգտագործում են կապի միջոցները:

Կշեռք

Այս օրերի մթնոլորտը Կշեռքների մեջ արթնացնում է ստեղծագործական միտքը: Օրը հաջող է ցանկացած շփման և ազատ ձևաչափով խոսքի համար: Հնարավոր է հետաքրքիր նորություն կամ առաջարկություն: Լավ է շփվել ընկերների հետ: Չարժե բողոքել աշխատանքային կամ այլ խնդիրներից, ավելի լավ է կոլեկտիվ ջանքերով դրանց այլ տեսանկյունից նայել: Անձնական նամակագրությունը կարող է արթնացնել մոռացված զգացմունքները: Ծնողներին խորհուրդ է տրվում ընկերական զրուցել երեխաների հետ:

Կարիճ

Որպեսզի օրն արդյունավետ լինի, Կարիճները ճիշտ կանեն ազատել միտքը կամ շփման համար ավելի բաց դառնալ: Զրույցները և նամակագրությունը շատ ուժ կխլեն, սակայն, փոխադարձ կառուցողական տրամադրվածության դեպքում, շատ բան էլ կտան: Չարժե չլսելու տալ ուրիշների փաստարկները: Անցանկալի է ավելորդ համառությունը, պահպանողականության ցուցադրումը: Ձեր սկզունքների մի մասը շտկման կարիք ունեն, այլապես ձեզ դժվար կլինի շարժվել դեպի նպատակակետը:

Աղեղնավոր

Այս օրերը խթանում են Աղեղնավորների աշխարհայացքի ընդլայնմանը: Ձեր ուշադրությունը կարող է կենտրոնանալ մեկ կամ մի քանի ռազմավարական նրբությունների վրա: Որքան ուժեղ է ձեր հետաքրքրվածությունը, այնքան ավելի համբերատար և համառ է պետք գործել զրույցքների և որոնումների ընթացքում: Նորություններն ընդհանուր առմամբ դրական կլինի, սակայն կարող են պարունակել ենթատեքստ, որում ճիշտ կանեք խորանալ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ առնել ֆինանսական դրությունը: Հնարավորություն կա անսպասելի փոխհատուցման ստացման, պաշարները լրացնելու: Արժե ժամանակ հատկացնել ցանցային և բջջային ծառայությունների վճարման համար: Սակայն հնարավորություն կա նաև միջոցներն իզուր ծախսելու, անորակ ապրանք կամ ծառայություն ընտրելու: Անցանկալի են խոշոր ծախսերը: Եթե չեք ցանկանում ռիսկի դիմել, մի՛ ընկեք նորությունների հետևից:

Ջրհոս

Օրը հաջող է Ջրհոսների համար, ովքեր տիրապետում են զրույց վարելու արվեստին: Կարող է թարմանալ հին վեճը, ամուսնական կամ այլ միության հարցը: Եթե տվյալ ոլորտում քիչ փորձ ունեք, հետևե՛ք ձեր բառերին, զգույշ եղե՛ք փաստարկներ կառուցելիս: Ձեր պերճախոսությունը գրավում է, սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը: Զրուցակիցները կարող են չհամաձայնել ձեր քննադությունների հետ, բացասական արձագանքել ձեր մեկնաբանություններին և ծաղրանքներին: Չարժե առանց պատճառի վիրավորել մեկի ինքնասիրությունը կամ վիճել պետքական մարդկանց հետ:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս մնալ ունկնդրի դերում և միջամտել զրույցին միայն ծանրակշիռ հիմքեր ունենալու դեպքում: Այսօր լավ կլինի լինել ընկերախմբում, մասնակցել հավաքների: Օգտակար կլինի հետևել երկխոսություններին, վեճերին, նորություններին, ուսումնասիրել կարծիքները, համեմատել նույն հարցի շուրջ տարբեր տեսակետները: Բացառված չէ, որ ստիպված լինեք զբաղվել ծառայողական փոտով, բացել արխիվները: Եթե թաքցնելու բան ունեք, չի խանգարի զգուշությունը և շրջահայացությունը: